Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային հանդիպումում Արգենտինայի ընտրանին փայլուն հաղթանակի հասավ Պանամայի հավաքականի նկատմամբ: Որակապես ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ խաղադաշտ մտավ Լիոնել Մեսին: Ոչ լրիվ քսան րոպեի ընթացքում ֆուտբոլային կախարդը հաշիվը դարձրեց 4:0՝ դառնալով հեթ տրիկի հեղինակ: Լիոնելյան եռագոլը մարզիկին թույլ տվեց ազգայինի կազմում խփած գոլերի քանակով /54/ հավասարվել լեգենդար Բատիստուտային: Ի դեպ՝ նրա գոլային փոխանցումից հետո ծնվեց Սերխիո Ագուերոյի գոլը: Արգենտինայի ընտրանին դուրս եկավ փլեյ օֆ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ